Jump to content

Անատոլի Մարկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Մարկով
Ծնվել էդեկտեմբերի 28 1893 (հունվարի 9 1894)
ԾննդավայրՇչիգրովսկի գավառ, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 10, 1961(1961-08-10) (67 տարեկան)
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Եգիպտոս և  ԱՄՆ
ԿրթությունՆիկոլաևի հեծելազորային ուսումնարան
Մասնագիտությունգրող, լրագրող, հրապարակախոս և սպա

Անատոլի Մարկով (ռուս.՝ Марков, Анатолий Львович, դեկտեմբերի 28 1893 (հունվարի 9 1894), Շչիգրովսկի գավառ, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 10, 1961(1961-08-10), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ռուս սպա, գրող և լրագրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում է Կուրսկ նահանգի պալատականներից, Լև Մարկովի որդին է, Ն. Մարկովի զարմիկը և հայտնի գրող Ե. Մարկովի թոռը։

Ավարտել է Վորոնեժի կադետական կորպուսը, Նիկոլաևյան կավալերյան ուսումնարանը։

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Եղել է Ինգուշյան ձիերի զորգնդի ռոտմիստրը Կովկասյան տեղացի հեծելազորի դիվիզիայում։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա Սպիտակ գվարդիայից էր։ Եղել է Սպայական առաջին հեծելազորի զորագնդի ռոտմիստեր։

Սպիտակների պարտությունից հետո արտագաղթել է Եգիպտոս, որտեղ աշխատում էր ոստիկանությունում։ Ընդունվել է Կ. Ռոդզաևսկու Համառուսական ֆաշիստական կազմակերպություն, որը 1937 թվականից անվանվել է Ռուսական ֆաշիստական միություն։ Ղեկավարել է ՀՖԿ Եգիպտական բաժինը, որի կենտրոնն Ալեքսանդրիա քաղաքում էր։ Բաժնի անդամները հարբինյան կուսակցական «Մեր ճանապարհը» թերթին թղթակցություն էին ուղարկում Եգիպտոսի մասին և տարածում էին ՀՖԿ քարոզչական գրականություն, այդ թվում նաև` ծովագնացների շրջանում, որոնք Ալեքսանդրիա էին մտնում խորհրդային նավերով։

Եղել է լրագրող և գրող։ Շատ հոդվածների, հիշողությունների, պատմվածքների, պատմական ակնարկների հեղինակ է։ Շնորհիվ նրա` Եգիպտոսում ռուսական վտարանդիները կյանքի, ինչպես նաև` ընդհանուր շրջանի պատմության վերաբերյալ հետաքրքիր շատ հոդվածների են պահպանվել։ Գրել է ուղղափառության մասին, արևելքում եկեղեցիների պատմության մասին։ Մասնակցել է ամերիկյան գիտական էքսպիդիցիայի աշխատանքներին` Կահիրեի համալսարանի հետ համագործակցելով, զբաղվելով Եգիպտոսի և Սինայ լեռան հին գյուղացիների մատուռների ուսումնասիրմամբ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մարկովը տեղափոխվում է ԱՄՆ։ Համագործակցել է փարիզյան «Ռուսական միտք» թերթի հետ։

Մահացել է 1961 թվականի օգոստոսի 10-ին Սան Ֆրանցիսկոյում, որտեղ թաղվել է սերբյան գերեզմանատանը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Денисова Л. П. Краеведческий текст на занятиях по русскому языку // Культура речи: наука, образование, повседневность: Сб. научных статей. — Курск, 2004. — С. 27-37.
  • Денисова Л. П. Концепт «родные гнезда» (на материале произведений А. Маркова (Шарки) // Язык, литература, ментальность: разнообразие культурных практик: Матер. II Междунар. конф. / Науч. ред. Р. К. Боженкова. — Курск, 2009. — Ч. 1. — С. 256—261.
  • Денисова Л. П. Концепт «родные» в языковом пространстве Анатолия Маркова (Шарки) Интерпретация текста: лингвистический, литературоведческий и методический аспекты. — Чита, 2009. — С. 297—300.
  • Денисова Л. П. «Невозвратное прошлое» в творчестве А. Маркова (человек, пространство, время, агионимы) // Язык, литература, ментальность: разнообразие культурных практик / ред. кол. Н. А. Боженкова (отв. ред.). — Курск: Изд-во Юго-Зап. ун-та, 2012. — С. 58-62.
  • Денисова Л. П. В поисках утраченного (На материале произведений А. Маркова) // Теологический вестник Смоленской Православной Семинарии: ежегодный научный журнал. — Смоленск: Свиток, 2016. — С. 120—134:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]